Նախօրեին Վլադիմիր Պուտինը համաշխարհային
լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ
Ռուսաստանը կարող է ասիմետրիկ պատասխան տալ Ուկրաինա հեռահար զենքի մատակարարումներին։
Այսօր ճեպազրույցում ՌԴ նախագահի մամուլի
քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի հստակեցնի, թե որ երկրներին և
տարածաշրջաններին կարելի է մատակարարել ռուսական զենք, քանի որ, նրա խոսքով, ՌԴ
նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին ասել է այն ամենը, ինչ անհրաժեշտ է։
«Իհարկե, ոչ,- պատասխանել է նա ռուսական զենքի
հնարավոր հասցեատերերին պարզաբանելու խնդրանքին:- Նախագահն ասել է այն, ինչ ուզում
էր ասել: Եվ սա շատ կարևոր հայտարարություն էր»:
Պեսկովը հավելել է, որ հայտարարությունը շատ թափանցիկ
վկայում է այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության վրա ուղղված սպառազինության
մատակարարումը չի կարող անհետևանք մնալ։
«Եվ այդ հետևանքները անպայման կլինեն: Այստեղ
ամեն ինչ միանգամայն պարզ է, չափազանց պարզ, ուստի ընդլայնվելու կարիք չկա»,- լրագրողներին
ասել է նա։